ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՊԱԳԱ ԿԱԲԻՆԵՏԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

ԱՊԱԳԱ ԿԱԲԻՆԵՏԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
23.01.2009 | 00:00

Ճիշտ այնպես, ինչպես ախորժակն ուտելիս է բացվում, այդպես էլ պետության երկրորդ դեմքը լինելու կարգավիճակն է գրգռում ախորժակը` հորիզոնի վրա գծագրելով գլխապտույտ առաջացնող հեռանկարներ։ Ինքներդ դատեք` ԱԺ նախագահ կարգվելուց հետո Հովիկ Աբրահամյանը զբաղված է պետության անկյունաքարային պաշտոններում իր մերձավորագույն շրջապատի մարդկանց նշանակել տալու գործով։ ՀՀ ոստիկանապետն ու նախագահի վերահսկողական ծառայության պետն այս ցանկում բնավ էլ առաջինն ու վերջինը չեն, շատ ավելի առանցքային երկու պաշտոններ էլ կան, որոնք իր մերձավորներին բաժին հանելու ուղղությամբ Աբրահամյան Հովիկը շա՜տ լուրջ է աշխատում։ Խոսքը վարչապետի ու պաշտպանության նախարարի պորտֆելների մասին է, որոնցից առաջինը հույս ունի իր խնամի Գագիկ Ծառուկյանին «փեշքեշ» անել, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանին։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է մտածում այս մասին նախագահ Սերժ Սարգսյանը։ Արդյո՞ք պետության երկրորդ դեմքի ինքնագործունեությունը պետության առաջին դեմքի սրտովն է։ Եթե այո, նշանակում է Սերժ Ազատիչը խի՜ստ ի վստահում Հովիկ Արգամիչին։ Եթե ոչ, ուրեմն վերջինիս ախորժակն այնքան է բացվել, որ «Ոսկե ձկնիկի» հայտնի պառավի նման էլ չի ուզում լինել ԱԺ նախագահ, ուզում է լինել «ծովի տիրակալ» և ոսկե ձկնիկին էլ թևի տակ աշխատեցնել։ Ահա և զբաղված է օր առաջ իր ապագա կաբինետը ձևավորելու գործով։ Եվ որպեսզի գործը բարձր մակարդակով գլուխ գա, ձեռքը գցում է նաև Կրեմլի «փրփուրներին»` ռուսաստանյան ազդեցիկ «դաբրոն» վաստակելու համար։ Ռուսաստանն էլ, հայտնի բան է, իր խաղն է խաղում` Հայաստանի իշխանական բուրգում վերահսկելի ֆիգուրներ տեղադրելու բացահայտ մտադրությամբ։ Քոչարյանն այդ ֆիգուրներից ամենաանցողիկն է, թերևս, ում վրա պաշտոնական Մոսկվան լուրջ «ստավկա» է դրել։ Ճիշտ է, ՌԴ քաղաքական ու տնտեսական վերնախավը վերջերս կարգին չարացավ Քոչարյանի դեմ, երբ վերջինս որոշեց վաճառել իր մոսկովյան բիզնես-կառույցները` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ճիրաններից դրանք փրկելու համար, սակայն, ինչպես ասում են, ինչքան էլ «միսը կերավ», «ոսկորը», այնուամենայնիվ, չգցեց` պահելով հարմար ժամանակների համար։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3603

Մեկնաբանություններ